«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/392 Ա
29.07.2022
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (29.07.2022թ. թիվ 31 արձանագրություն) և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ 13.07.2022թ. և 15.07.2022թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղը:
2. Գրանցումից հանել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Գևորգ Պետրոսյանին:
3. Գրանցել Գևորգ Պետրոսյանին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Ներսես Երիցյան