«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/391 Ա

29.07.2022

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (29.07.2022թ. թիվ 31 արձանագրություն) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Փակ բաժնետիրական ընկերության կողմից 21.07.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Փակ բաժնետիրական ընկերության «Հայրենիք» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Դավիթ Հայրապետյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Ներսես Երիցյան