«Հենփլեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հենփլեյս Գլոբալ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/388 Ա

29.07.2022

«Հենփլեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հենփլեյս Գլոբալ»  ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 31 արձանագրություն) և քննարկելով «Հենփլեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Հենփլեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հենփլեյս Գլոբալ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «Հենփլեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հենփլեյս Գլոբալ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                               Ներսես Երիցյան