«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/386 Ա
26.07.2022
«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 72-րդ կետը և 85-րդ կետի 3-րդ ենթակետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.07.2022թ. թիվ 63 ԾՕՀ Ա որոշումը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.07.2022թ. արձանագրություն թիվ 30) և քննարկելով «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի կողմից 20.06.2022թ., 06.07.2022թ. և 18.07.2021թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սամվել Մարգարյանին:
2. Գրանցել Ներսես Սարինյանին «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ