«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/384 Ա
26.07.2022
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.07.2022թ. արձանագրություն թիվ 29), «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Դավիթ Ամարյանի և Վարդան Ամարյանի կողմից լիազորված անձ՝ Վաչիկ Գևորգյանի կողմից 23.06.2022թ. և 07.07.2022թ․Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Վաչիկ Գևորգյանին «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
2. Գրանցել Արմինե Սարգսյանին «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Գրանցել Վլադիմիր Թալալյանին «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ