«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/381 Ա
22.07.2022
«Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.07.2022թ. արձանագրություն թիվ 30) և քննարկելով «Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 12.07.2022թ․միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Արևիկ Դադայանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ