«ՖԸՐՍԹ ԱՐՄ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներին գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/376 Ա

22.07.2022

«ՖԸՐՍԹ ԱՐՄ ՓԵՅ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներին գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.07.2022թ. թիվ 05ԲԳ Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.07.2022թ. արձանագրություն թիվ 30)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՖԸՐՍԹ ԱՐՄ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Արթուր Ճորուխյանին:
2. Գրանցումից հանել «ՖԸՐՍԹ ԱՐՄ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Արմենուհի Հովնանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ