«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Ֆոնդնեթ հարթակի միջոցով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման և սպասարկման կանոնները» նոր խմբագրությամբ գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/374 Ա
22.07.2022
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Ֆոնդնեթ հարթակի միջոցով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման և սպասարկման կանոնները» նոր խմբագրությամբ գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հուլիսի 22-ի արձանագրություն թիվ 30) և «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության՝ 22.06.2022թ. ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 20.06.2022թ. նոր խմբագրությամբ հաստատված «Ֆոնդնեթ հարթակի միջոցով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման և սպասարկման կանոնները»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրության պահից:
Մարտին Գալստյան