ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/373 Ա

22.07.2022

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.07.2022թ. արձանագրություն թիվ 30) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 15.07.2022թ. միջնորդագիրը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Կոտայք մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արթուր Աբրահամյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ