«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/372 Ա
22.07.2022
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.07.2022թ. արձանագրություն թիվ 30) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 28.06.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Նոր Ավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Լենա Հայրապետյանին:
2. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Ավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Գրիգոր Կադարյանին:
3. Գրանցել Դավիթ Հովհաննիսյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Արարատ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
4. Գրանցել Լենա Հայրապետյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Ավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
5. Գրանցել Գրիգոր Կադարյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Աշտարակ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ