«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/370 Ա
22.07.2022
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.07.2022թ. արձանագրություն թիվ 30) և հաշվի առնելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի՝ 12.07.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Սևան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արշակ Թորոսյանին:
2. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ռուդիկ Սիմոնյանին:
3. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Էջմիածին» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Տիգրան Հարոյանին:
4. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Նոր Նորք» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Կարեն Մարտիրոսյանին:
5. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վահագն Ղազարյանին:
6. Գրանցումից հանել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Դավթաշեն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արմեն Եղիազարյանին:
7. Գրանցել Արշակ Թորոսյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
8. Գրանցել Ռուդիկ Սիմոնյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Սևան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
9. Գրանցել Տիգրան Հարոյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Դավթաշեն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
10. Գրանցել Կարեն Մարտիրոսյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Էջմիածին» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
11. Գրանցել Վահագն Ղազարյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Նոր Նորք» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
12. Գրանցել Արմեն Եղիազարյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ