«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/366 Ա
15.07.2022
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.07.2022թ. թիվ 29 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 04.07.2022թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցված Արտեմ Ստեփանյանին։
2. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի անդամի պաշտոնում գրանցված Էրիկ Արևշատյանին։
3. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Սևան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ռուզաննա Ավետիսյանին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ