«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/365 Ա

15.07.2022

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.07.2022թ. թիվ 29 արձանագրություն), ինչպես նաև «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ 21.06.2022թ. և 23.06.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 21.06.2022թ. և 23.06.2022թ. միջնորդագրերով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մեկամսյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ