«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/364 Ա
15.07.2022
«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.07.2022թ. թիվ 29 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 07.08.2022թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Վարդանանց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արծրուն Ավագյանին:
2. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Բաղրամյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արկադի Թադևոսյանին:
3. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արման Բադալյանին:
4. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արաբկիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Սմբատ Ավագյանին:
5. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Բաղրամյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արծրուն Ավագյանին:
6. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արկադի Թադևոսյանին:
7. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արաբկիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արման Բադալյանին:
8. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Վարդանանց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Սմբատ Ավագյանին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ