«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/362 Ա
15.07.2022
«Ֆիդես Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.07.2022թ. թիվ 29 արձանագրություն) և «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 27.06.2022թ., 13.07.2022թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Արսեն Խաչատրյանին «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ