«Ամերիաբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/361 Ա

15.07.2022

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.07.2022թ. թիվ 29 արձանագրություն) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 14.06.2022թ., 23.06.2022թ., 13.07.2022թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Երիտասարդական» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Գայանե Նիկոլայանին:
2. Գրանցել Գայանե Նիկոլայանին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի անդամի պաշտոնում:
3. Գրանցել Սոֆյա Բաղդասարյանին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի անդամի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ