«ԱՍՏՎԱՆ» ՍՊԸ «ԱՍՏՎԱՆ» ոչ հրապարակային պայմանագրային բաց ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/358 Ա

15.07.2022

«ԱՍՏՎԱՆ» ՍՊԸ «ԱՍՏՎԱՆ» ոչ հրապարակային պայմանագրային բաց ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «Ջենեզիս Ֆայնենս» ՍՊԸ (նախկին «Աստվան» ՍՊԸ) կողմից «Աստվան» ոչ հրապարակային պայմանագրային բաց ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 06.07.2022թ. և 14.07.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱՍՏՎԱՆ» ՍՊԸ «ԱՍՏՎԱՆ» ոչ հրապարակային պայմանագրային բաց ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված ֆոնդի կառավարչի անվանափոխության (կառավարչի նոր անվանումն է՝ «Ջենեզիս Ֆայնենս» ՍՊԸ) և ֆոնդի անվանափոխության հետ (ֆոնդի նոր անվանումն է՝ «Ջենեզիս Ֆայնենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ջենեզիս Ֆայնենս» ոչ հրապարակային պայմանագրային բաց ստանդարտ ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ