«Յումանիլայն» ՍՊԸ գրավատների վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/357 Ա
14.07.2022
«Յումանիլայն» ՍՊԸ գրավատների վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին
Ուսումնասիրելով «Յումանիլայն» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2022 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված` գրավատների կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «Յումանիլայն» ՍՊԸ (լիցենզիա՝ ԳԳ-Ե 238, լիցենզիա՝ ԳԳ-Ե 311 և լիցենզիա՝ ԳԳ-Ե 332) գրավատների կողմից 2022 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ