«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ (լիցենզիա՝ թիվ ԳԳ-Ե307), (լիցենզիա՝ թիվ ԳԳ-Ե323) գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/356 Ա

14.07.2022

«ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ (լիցենզիա՝ թիվ ԳԳ-Ե307), (լիցենզիա՝ թիվ ԳԳ-Ե323) գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Ուսումնասիրելով «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2022 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ԼՈՄԲԱՐԴ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա՝ թիվ ԳԳ-Ե307), (լիցենզիա՝ թիվ ԳԳ-Ե323) կողմից 2022 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ