«Նոմիդիսկ» ՍՊԸ գրավատների վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/350 Ա

12.07.2022

«Նոմիդիսկ» ՍՊԸ գրավատների վարկավորման  ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Ուսումնասիրելով «Նոմիդիսկ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ գրավատների կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «Նոմիդիսկ» ՍՊԸ (լիցենզիա՝ ԳԳ-Ե 059 և լիցենզիա՝ ԳԳ-Ե 243) գրավատների կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ