«Ավտո Կրեդիտ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/346 Ա
12.07.2022
«Ավտո Կրեդիտ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին
Ուսումնասիրելով «Ավտո Կրեդիտ» ՍՊԸ (այսուհետևª նաև գրավատուն) կողմից 2022 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով §Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին¦ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի §է¹¦ կետը, §Գրավատների և գրավատնային գործունեության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «Ավտո Կրեդիտ» ՍՊԸ (լիցենզիա՝ ԳԳ-Ե 289) գրավատան կողմից 2022 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ