«ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/342 Ա
11.07.2022
«ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, քննարկելով «ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 07.07.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ