«ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋԵՆԹ» ՓԲԸ «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/339 Ա
08.07.2022
«ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և քննարկելով «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 02.06.2022թ. և 06.07.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխության գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03.06.2022թ. թիվ 1/254Ա որոշմամբ կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Գրանցել «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀԱՐՄԻՆՈՒՅԱ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ