«ՎԱԼԳԵ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/336 Ա
08.07.2022
«ՎԱԼԳԵ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին
Ուսումնասիրելով «ՎԱԼԳԵ» ՍՊԸ (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2022 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «ՎԱԼԳԵ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա՝ թիվ ԳԳ-Ե058), (լիցենզիա՝ թիվ ԳԳ-Ե139) կողմից 2022 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ