«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/327 Ա

01.07.2022

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (01.07.2022թ. թիվ 27 արձանագրություն) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 06.06.2022թ., 08.06.2022թ., 15.06.2022թ., 15.06.2022թ. և 20.06.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Նորագավիթ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Գրիգոր Թորոսյանին:
2. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Խաչեն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արայիկ Ավանեսյանին:
3. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Տաշիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Մարիամ Առաքելյանին:
4. Գրանցումից հանել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վահե Զորյանին:
5. Գրանցել Վահե Զորյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Նորագավիթ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Գրանցել Գրիգոր Թորոսյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Նոր-Արեշ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
7. Գրանցել Կարինե Մանասյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ