«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/325 Ա

01.07.2022

«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (01.07.2022թ. թիվ 27 արձանագրություն) և «ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ-ի կողմից 13.06.2022թ. և 21.06.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Արամ Բալոյանին:
2. Գրանցումից հանել «ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Գառնիկ Թադևոսյանին:
3. Գրանցել Գառնիկ Թադևոսյանին «ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ