«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/324 Ա
01.07.2022
«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (01.07.2022թ. թիվ 27 արձանագրություն), «Արցախբանկ» ՓԲԸ 16.06.2022թ․միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Լուսինե Զարգարյանին «Արցախբանկ» ՓԲԸ «Նաիրի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ