«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընյկերության որոշ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու, Ամասիա և Բյուրեղավան մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/322 Ա

01.07.2022

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 21, թիվ 4, Երվանդ Քոչար, Ճամբարակ, Ծաղկահովիտ, Մարալիկ, Ախուրյան, թիվ 57 և Ջերմուկ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու, Ամասիա և Բյուրեղավան մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (01.07.2022 թ. թիվ 27 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 03.06.2022թ., 27.06.2022թ. և 01.07.2022թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 21, թիվ 4, Երվանդ Քոչար, Ճամբարակ, Ծաղկահովիտ, Մարալիկ, Ախուրյան, թիվ 57 և Ջերմուկ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
2. Կասեցնել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ամասիա և Բյուրեղավան մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի տեղեկություններ ստանալու համար:
3. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 21, թիվ 4, Երվանդ Քոչար, Ճամբարակ, Ծաղկահովիտ, Մարալիկ, Ախուրյան, թիվ 57 և Ջերմուկ մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ սույն որոշմամբ թույլտվությունը ստանալուց հետո «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախատեսված՝ իր հաճախորդների հետագա բնականոն սպասարկումն ապահովելուն միտված բոլոր միջոցառումներն իրականացնելուց հետո համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ