«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարի կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/320 Ա
01.07.2022
«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարի կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (01.07.2022թ. թիվ 27 արձանագրություն) և «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 15.06.2022թ.միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Աշտարակ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցել Դավիթ Մկրտչյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ