«Հիմա» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/317 Ա
01.07.2022
«Հիմա» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 4-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 28.06.2022թ. թիվ 104 Ա որոշումը՝ ««Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ-ին լուծարման նախնական համաձայնություն տալու, լուծարման թույլտվություն տալու և վարկային կազմակերպության թիվ 53 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու» վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (01.07.2022թ. թիվ 27 արձանագրություն) և «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ՝ 23.06.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ալբերտս Փոլին:
2. Գրանցումից հանել «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Կրիստապս Օզոլսին:
3. Գրանցումից հանել «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարիս Քեյսին:
4. Գրանցումից հանել «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Մելինե Ղազարյանին:
5. Գրանցումից հանել «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Անահիտ Մնացականյանին:
6. Գրանցումից հանել «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցված Տիգրան Գասպարյանին:
7. Գրանցումից հանել «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ վերստուգողի պաշտոնում գրանցված Լիանա Իսպիրյանին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ