«ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/316 Ա

01.07.2022

«ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194 Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (01.07.2022թ. թիվ 27 արձանագրություն) և «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 16.06.2022թ., 21.06.2022թ., 23.06.2022թ. և 29.06.2022թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցել Անի Աբրահամյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ