«ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ «ԱՄԱ ԷՔՈՒԻԹԻԶ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/314 Ա
01.07.2022
«ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ԷՔՈՒԻԹԻԶ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և քննարկելով «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԱՄԱ ԷՔՈՒԻԹԻԶ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 08.06.2022թ. և 22.06.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԱՄԱ ԷՔՈՒԻԹԻԶ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխության գրանցման՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 10.06.2022թ. թիվ 1/264Ա որոշմամբ կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Գրանցել «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԱՄԱ ԷՔՈՒԻԹԻԶ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ