«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/307 Ա

28.06.2022

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.06.2022թ. արձանագրություն թիվ 26), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 28.06.2022թ. թիվ 49 ԾՕՀ Ա, 50 ԾՕՀ Ա, 51 ԾՕՀ Ա, 52 ԾՕՀ Ա և 53 ԾՕՀ Ա որոշումները և հաշվի առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի 18.05.2022թ., 20.05.2022թ., 25.05.2022թ., 08.06.2022թ․և 09.06.2022թ․միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ցողիկ Ասոյանին:
2. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արայիկ Աբասյանին:
3. Գրանցել Հարություն Փախչանյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում։
4. Գրանցել Վարդան Ուռուտյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում։
5. Գրանցել Աշոտ Կարապետյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում։
6. Գրանցել Կլաուս Գրեսենբաուերին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում։
7. Գրանցել Արամ Բաբայանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                      Հովհաննես Խաչատրյան