«ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/305 Ա

27.06.2022

«ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Ուսումնասիրելով «ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2022 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ՀՈԹ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա թիվ ԳԳ-Ե313) և (լիցենզիա թիվ ԳԳ-Ե339) կողմից 2022 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                         Հովհաննես Խաչատրյան