Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 20.05.2022թ. թիվ 1/228 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/300 Ա
24.06.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 20.05.2022թ. թիվ 1/228 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 34-րդ հոդվածը՝
Ո րոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 20.05.2022թ.՝ ««ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Երևան», «Հայրենիք», «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ», «Տաշիր», «Նոր Ավան» և «Խաչեն» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու վերաբերյալ» թիվ 1/228 Ա որոշման 1-ին կետից հանել «01.09.2022թ.-ից» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան