«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարին գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/299 Ա

24.06.2022

«Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարին գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 4-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.06.2022թ. արձանագրություն թիվ 26)՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Ստեփանակերտի թիվ 2» սահմանափակ գործառնություններ իրականացնող մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Անյա Դանիելյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                          Հովհաննես Խաչատրյան