«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/298 Ա
24.06.2022
«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.06.2022թ. արձանագրություն թիվ 26) և «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 10.06.2022թ. և 16.06.2022թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցված Մարինե Պետրոսյանին:
2. «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցել Սասուն Հովսեփյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան