ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/297 Ա
24.06.2022
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.06.2022թ. արձանագրություն թիվ 26) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 21.06.2022թ. միջնորդագիրը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Զեյթուն մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Էդգար Ավագյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Հովհաննես Խաչատրյան