«ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/296 Ա

24.06.2022

«ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.06.2022թ. արձանագրություն թիվ 26) և «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 10.06.2022թ. և 16.06.2022թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցված Մարինե Պետրոսյանին:
2. «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցել Սասուն Հովսեփյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                 Հովհաննես Խաչատրյան