«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/294 Ա

24.06.2022

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2022 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մինչև 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ 2022 թվականի հունիսի 22-ին և հունիսի 24-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հունիսի 24-ի թիվ 26 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մինչև 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                          Հովհաննես Խաչատրյան