Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/242 Լ
12.05.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Նպատակ ունենալով
ապահովել պետական պարտատոմսերի փոխանակման աճուրդներով կնքված գործարքների դիմաց վերջնահաշվարկի իրականացումը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Էլեկտրոնային վճարումների համակարգում» կիրառման համար հաստատված՝ «Ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրությամբ» և «Ֆինանսական ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրությամբ» սահմանված հաղորդագրություններում,
հիմք ընդունելով
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին և ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների ամփոփ կատալոգների հաստատման վերաբերյալ» թիվ 1/544Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրություն» հավելված 1-ում (այսուհետ՝ Կատալոգ 1) և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրություն» հավելված 2-ում (այսուհետ՝ Կատալոգ 2) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կատալոգ 1–ով սահմանված՝ «ՀՏ 575 Տեղաբաշխման և հետգնման աճուրդների պարամետրերի ամփոփ տեղեկանք» հաղորդագրությունը, «ՀՏ 515 Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը», «ՀՏ 516 Վերջնահաշվարկի կատարման անդորրագիր» հաղորդագրությունները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է)։
2) Կատալոգ 1-ով սահմանված՝ «ՀՏ 535 ՀՀ պետական արժեթղթերի երկրորդային շուկայի ծանուցման հաղորդագրության» դաշտերի նկարագրության վերաբերյալ առաջին պարբերության մեջ «ներդրումային կազմակերպությանը» բառերից հետո ավելացնել «, Բորսային, Կենտրոնական դեպոզիտարիային» բառերը։
3) Կատալոգ 1-ով սահմանված՝ «ՀՏ 572» Քաղվածք դեպո հաշվից» հաղորդագրության՝
«։66։ Գործառնության մանրամասներ» դաշտի նկարագրության մեջ՝ 3!a – գործարքի տեսակի վերաբերյալ սահմանված կոդերի ցանկի վերջում ավելացնել հետևյալ նոր կոդերը․
«SWА- փոխանակման աճուրդով արժեթղթի ձեռքբերում,
SWR- փոխանակման աճուրդով արժեթղթի հետգնում։»:
4) Կատալոգ 1-ով սահմանված՝ «ՀՏ 950» Քաղվածք հաշվից» հաղորդագրության՝
«։61։ Հաշվետվության տող» դաշտի նկարագրության մեջ՝ 4!a – գործարքի տեսակը նույնականացնող կոդերի ցանկի վերջում (որոնք բերված են Կատալոգ 1-ի Գլուխ 3-ում) ավելացնել հետևյալ նոր կոդը․
«SNT—աճուրդի հետ կապված, զուտացման արդյունքով փոխանցված կամ ստացված գումար»։
5) Կատալոգ 1-ում Գլուխ 4. Հաղորդագրության կառուցվածքով սահմանված կանոնների վերջում ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ․
«Յուրաքանչյուր ձևավորվող հաղորդագրության առավելագույն մեծությունը (լրացված բոլոր տվյալների, ինչպես նաև պարբերությունների, ենթապարբերությունների հետ միասին), այդ թվում՝ հաշվի առնելով հաղորդագրության գլխագրի տվյալները, չպետք է գերազանցի 20000 բայթը։»:
6) Կատալոգ 2-ում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն հավելված 2-ի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված փոփոխությունների իրականացումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Էլեկտրոնային հաղորդագրությունների առաքման համակարգում»:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը՝ ապահովել համապատասխան ծրագրային միջոցների մշակումը և փոփոխությունների կատարումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգում»։
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը՝ տեղեկացնելով ֆինանսական շուկաների դեպարտամենտի գործառնությունների կառավարման վարչությանը, ըստ սույն որոշմամբ սահմանված փոփոխությունների, նախաձեռնել դրանց կիրառման ապահովումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգում։
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի ֆինանսական համակարգի կարգավորման վարչությանը՝ տեղեկացնել սույն որոշմամբ սահմանված փոփոխությունների հաստատման մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (ի դեմս Կենտրոնական գանձապետարանի)։
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը, տեղեկատվական և կիբերանվտանգության վարչությանը, գործառնությունների կառավարման վարչությանը, ֆինանսական վարչությանը՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված փոփոխությունների ներդնումը Կենտրոնական բանկի համապատասխան համակարգերում՝ պահանջվող ծրագրային փոփոխությունների մշակումից հետո։
7. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները կիրառման մեջ են դրվում Կենտրոնական բանկի «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգում» Փոխանակման աճուրդի իրականացման գործառույթը ապահովող ծրագրային միջոցները շահագործման մեջ ներդնելու օրվանից։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ