Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/305 Լ
20.06.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1/544 Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Նպատակ ունենալով
ապահովել «ԱրՔա Փեյ» արագ դրամական փոխանցումների համակարգով կատարված գործարքների դիմաց վերջնահաշվարկի իրականացումը, ինչպես նաև այդ գործառույթի տարանջատման հետ կապված կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Էլեկտրոնային վճարումների համակարգում» կիրառման համար հաստատված՝ «Ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության» կատալոգում,
հիմք ընդունելով
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին և ներքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների ամփոփ կատալոգների հաստատման վերաբերյալ» թիվ 1/544Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրություն» հավելված 1-ում (այսուհետ՝ Կատալոգ 1) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված փոփոխությունների իրականացումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Էլեկտրոնային հաղորդագրությունների առաքման համակարգում»:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական շուկաների դեպարտամենտի գործառնությունների կառավարման վարչությանը՝ նախաձեռնել սույն որոշմամբ սահմանված փոփոխությունների կիրառման ապահովումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Գործառնական օր» համակարգում։
4. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները կիրառման մեջ են դրվում դրանց համար պահանջվող ծրագրային ապահովման միջոցների ներդրումից հետո։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան