«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության` որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/344 Ա

03.07.2023

«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության` որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, քննարկելով 23.12.2022թ., 17.05.2023թ., 23.06.2023թ. և 27.06.2023թ. «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց` Գրիգորի Տրուբկինի և Վաչագան Գրիգորյանի կողմից լիազորված անձ Արթուր Յոլյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման ու լիցենզավորման դիմումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 20.01.2023թ. թիվ 1/25 Ա որոշումը՝

Ո ր ո շ ու մ ե մ .

1. Վերսկսել «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության` որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ