«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/338 Ա

28.06.2023

«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, §Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 145-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28.06.2023թ. թիվ 27 արձանագրություն), և «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության 26.05.2023թ., 05.06.2023թ. և 21.06.2023թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Վահե Գրիգորյանին:
2. «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Անահիտ Մնացականյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ