«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողություն» RL 1-004 կանոններում կատարված փոփոխության գրանցումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/337 Ա

28.06.2023

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողություն» RL 1-004 կանոններում կատարված փոփոխության գրանցումը մերժելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 25.05.2023 թ․, 26.05.2023 թ․, 29.05.2023 թ. և 23․06.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողություն» RL 1-004 (այսուհետ՝ նաև RL 1-004 Կանոններ) կանոններում կատարված փոփոխությունը կարող է վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների, ապահովագրական ընկերությունների, այլ անձանց շահերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28.06.2023 թ. թիվ 27 արձանագրություն)՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Մերժել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 17-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողություն» RL 1-004 կանոններում կատարված փոփոխության գրանցումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ