«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/335 Ա

28.06.2023

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2023 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 15,000,000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2023 թվականի հունիսի 23-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունիսի 28-ի թիվ 27 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2023 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ