«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության` որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/332 Ա
27.06.2023
«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության` որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, քննարկելով 21.02.2023 թ., 18.04.2023 թ. «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Ահարոն Լևոնյանի և «Ֆիդո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս վերջինիս տնօրեն Ահարոն Լևոնյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման ու լիցենզավորման դիմումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 16.03.2023 թ. թիվ 1/09 ԾՕՀ-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.06.2023 թ. թիվ 25 արձանագրություն)՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության` որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության կասեցված մեկամսյա ժամկետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ