«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/331 Ա

27.06.2023

«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.06.2023թ. թիվ 25 արձանագրություն), «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Ահարոն Լևոնյանի և «Ֆիդո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս վերջինիս տնօրեն Ահարոն Լևոնյանի կողմից 21.02.2023թ, 18.04.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Ահարոն Լևոնյանին «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
2. Գրանցել Զարուհի Ասատրյանին «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Գրանցել Վահան Մանուկյանին «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ