«Ա3» ՍՊԸ «Ա3» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/327 Ա

27.06.2023

«Ա3» ՍՊԸ «Ա3» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված  10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունիսի 7-ի թիվ 24 արձանագրություն), «Ա3» ՍՊԸ-ի կողմից՝ «Ա3» ՍՊԸ-ի «Ա3» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հունվարի 31-ին, մայիսի 5-ին, 17-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 08.02.2023թ. թիվ 1/47Ա որոշմամբ կասեցված՝ «Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա3» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ