«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Աջափնյակ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/319 Ա

21.06.2023

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Աջափնյակ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (21.06.2023թ. թիվ 26 արձանագրություն) և «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից 02.06.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «Յունիբանկ» ԲԲԸ «Աջափնյակ» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը մինչև 02.01.2024 թ.:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                   ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ